ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 16 սեպտեմբեր 2018-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնին առիթով, համանուն մատուռում կիրակի 16 սեպտ. 2018-ին կէսօրից յետոյ ժամը 4:30-ին մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունենալու է աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան: Պատարագելու է Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանը:

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի՝

Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 4:30-ին
Քարոզ՝ ժամը 5:30-ին
Անդաստան՝ ժամը 6։00-ին

Երկուշաբթի 17 սեպտեմբեր 2018, յիշատակ մեռելոց է:

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով: