ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԳՈՐԳԱՆ - ՂՈՐՈՂ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 16 – 17, 2018-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ղորող, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Երկօրեայ ուխտագնացութեան արձանագրութիւնների համար դիմել Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակները:

Արձանագրութիւնները կատարւելու են 1, 2, 3, 4 և 5 Օգոստոս 2018-ին, ժամը 9-ից 13:00-ը: