ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 12 օգոստոս 2018-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:

Ա.- Ս. Աստւածածին եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00
Ս. Պատարագ՝ ժամը 10:00
Քարոզ՝ ժամը 11:00

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ):

Բ.- Նոյն առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգան շրջանները եւ նոյն առիթով պատարագելու եւ քարոզելու է:

Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:

Ստորեւ նաեւ Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգանի այցելութիւնների ժամանակացոյցը՝

ա-. Ռաշտ-Անզալի 9-10 օգոստոս 2018 - Ս. պատարագ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում, ուրբաթ 10 օգոստոս 2018-ի առաւօտեան

բ-. Սարի - Գորգան 16-17 օգոստոս 2018 - Ս. պատարագ Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում, ուրբաթ 17 օգոստոս 2018-ի առաւօտեան

Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը: