«Գիտունիկ» Մանկական Կենտրոնի ուսուցչական կազմը և Սաները Այցելեցին Սրբազան Հօրը

 

Չորեքշաբթի 2 օգոստոս 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Գիտունիկ» Մանկական Կենտրոնի տեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեանին, ուսուցչական կազմին և մի քանի աշակերտ-ուհիներին:

Խումբն եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու իր քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առիթով: Հանդիպումն առիթ եղաւ նաև խօսելու «Գիտունիկ»-ի աշխատանքների մասին:

Սրբազան Հայրն ողջունեց այցելուներին և նորանոր յաջողութիւններին մաղթեց աշխատակազմին: