Հ. Հ. Դեսպանատան Նորանշանակ Մշակոյթի և Համայնքային գծով Խորհրդատուն այցելեց Առաջնորդ Սրբազանին

Երկուշաբթի յուլիսի 30-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան նորընտիր մշակոյթի և համայնքային գծով խորհրդատու՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց պրն. Խաչատրեանին իր ներկայութեան համար, շնորհաւորեց և օրհնաբեր ծառայութիւն ու բարի կեցութիւն մաղթեց իրեն և իր ընտանիքին Իրանում: