Հիւանդատեսի Այցելութիւն

Հինգշաբթի յուլիս 26-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանի, այցելեց Ափադանա հիւանդանոց, որտեղ փոխադրւած էր Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին դոկտ. Մահդի Թասխիրին, ով վերջին օրերին ստամոքսային ներքին բարդութիւնների բերումով հիւանդանոց էր փոխադրւել:

Սրբազան Հայրն իր, Կրօնական և Թեմական Խորհրդների և համայնքի աղօթքներն ու առողջութեան բարեմաղթանքները յայտնեց իրեն: Դոկտ. Թասխիրին խորապէս ազդւած Սրբազան Հօր այցելութիւնից, իր խորազգաց շնորհակալութիւնները յայտնեց իրեն և հայ համայնքին:

Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում դոկտ. Թասխիրիին: