ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԱԿՈՒՄԲ

Երեքշաբթի 24 յուլիս 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ Ակումբի վերականգման պատասխանատու յանձնախմբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի և Ակումբի վարչութեան նախագահ՝ պրն. Վահէ Գերասիմեանի, այցելեց Հայոց Ակումբ վերահասու լինելու մինչ այդ տարւած աշխատանքների:

Սրբազան Հայրը շրջագայեցաւ վերականգնւած բաժինների մէջ և գոհունակութեամբ նկատեց, որ բաւական աշխատանք տարւած է ու շարունակւում է տարւել:

Շուտով յատուկ զեկոյց նկարներով, «Ալիք» օրաթերթի միջոցով հանրութեան կը ներկայացւի: