ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Մենք խոր ցաւով իմացանք Սաուդական Արաբիոյ Իշխանութիւնների կողմից մահւան վճիռի գործադրութիւնը Շիի համայնքի հոգեւոր ղեկավարներից Շէյխ Նամըր Էլ Նամըրին։

Ներկայ ժամանակաշրջանում երբ ողջ աշխարհն խաղաղութեան, փոխադարձ յարգանքի հաստատութեան հետամուտ է Սաուդի Արաբիոյ Իշխանութիւնների այս արարքը Շիի հոգեւորականի եւ իր համախոհների նկատմամբ ինքնին դատապարտելի է եւ անարդարացի։

Մենք զգաստութեան կոչ ենք ուղղում եւ հրաւիրում Սաուդական իշխանութիւնները աւելի լայնախոհ, արդարամիտ ու աստւածահաճ գործելաոճի ի խնդիր տարածաշրջանի տագնապների լուծման։

Յանուն Թեհրանի մեր ժողովրդին եւ մեր կաթողիկոսութեան եւ Ն.Ս.Օ.Տ. Տ. Արամ Ա. Վեհափառին դատապարտում ենք ամէն տեսակի բռնարարքներ եւ խաղաղութեան, փոխադարձ յարգանքի ու սիրոյ կոչ ենք ուղղում աշխարհի եւ յատկապէս Միջին Արեւելքի ղեկավարութեան ի մասնաւորի Սաուդական Արաբիոյ Իշխանութիւններին խաղաղութեան հաստատման ի խնդիր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ