ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 50-ԱՄԵԱԿի ԱՌԻԹՈՎ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 16 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6։00-ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով (Սրբազան հայրը Աբեղայ ձեռնադրւած է 16 յունիս 1968-ին)։ Այս առիթով պատարագելու եւ քարոզելու է Յոբելեար Սրբազան հայրը։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու յոբելենական այս սրբազան արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով։

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ