Եկեղեցականաց Համագումար

Երկուշաբթի մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհն. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

Համագումարն սկսւեց Տէրունական աղօթքով, ապա Սրբազան Հայրը բացատրեց, նկատի ունենալով կրօնական խորհրդի որոշումը, արժ. Տ. Արսէն քհն. Աւետեանի քահանայագործելու դադարեցումը մեր թեմից ներս, և քանի որ նա Պատգամաւորական Ժողովի անդամ էր, հարկ է նոր անդամ ընտրել, զինք փոխարինելու համար:

Ժողովականները յետ կարծիքների, փոխանակման ընտրեցին արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանին, որպէս պատգամաւոր 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի:
Համագումարն առիթ եղաւ, որ Սրբազան Հայրը մի անգամ ևս թելադրէր քահանայ հայրերին, որ ամենայն պարտաճանաչութեամբ և նախանձախնդրութեամբ կատարեն իրենց պաշտօնը, առաւել մայիսեան այս օրերին անդրադառնան Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւններին և միաժամանակ փոխանցեն ժողովրդին Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդային խաղաղ ցոյցերով իրագործւած յաղթանակի մասին: