Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրօն Դասաւանդող Ուսուցիչ-ուհիների այցը՝ Ազգային Առաջնորդարան

Ուսումնական 2015-2016 տարեմուտի հէնց առաջին օրերին, հինգշաբթի հոկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց կրօն դասաւանդող հայ ուսուցիչ-ուհիներին:

Սրբազան Հայրը ուսուցիչ-ուհիների ուշադրութեանը յանձնեց կրօնի կարևորութիւնը և շեշտեց, որ պէտք է նախանձախնդրօրէն դասաւանդութիւնը կատարեն, փորձելով աշակերտութեան փոխանցել, որ կրօնը կեանք է, հետևաբար առանց կրօնական ուսուցումների, դաստիարակութիւնը անկատար կը լինի:

Այնուհետև, Առաջնորդ Սրբազանը անդրադառձաւ կրօնի դասագրքերի և դասերի դասաւանդման կերպերին, շեշտելով այն, որ ուսուցիչը հէնց դասարանում պէտք է սովորեցնի դասը, այն կապելով մեր առօրեային:

Եղան հարցումներ, առաջարկներ, որոնց Սրբազան Հայրը պատասխանեց, յայտնելով, որ նման հադիպումներ շատ կարևոր են, կրօնի դասաւանդութիւնը աւելի օգտաշատ և արդիւնաւետ դարձնելու տեսակէտից:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ