Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի ապրիլի 26-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, Ն. Գիւլբենկեան և Մարի Մանուկեան դպրոցների փոխ տեսուչների և հայերէն լեզւի և կրօնի ուսուցչական կազմերին:

Նախ վարչութեան ատենադպետ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանը բացատրութիւններ տւեց միութեան, ի մասնաւորի մշակութային և կրթական աշխատանքների մասին, ապա երկու դպրոցների փոխ տեսուչները զեկուցեցին իրենց դպրոցների աշխատանքները:

Սրբազան Հայրը ողջունեց և մեծապէս գնահատեց իրենց նախանձախնդրութիւնն ու տարւած աշխատանքները, նաև թելադրեց, որ միշտ միասնական աշխատեն, յաւելելով, որ որևէ մի գործի յաջողութիւնը երաշխաւորւում է համատեղ գործակցութեամբ և փոխադարձ հասկացողութեամբ: