Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մեծ Եղեռնի 103-րդ Տարելիցի Ծաղկեմատոյց և Երիտասարդական Համահաւաք

Երկուշաբթի, ապրիլի 23-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանի մօտ կատարւեց բարեխօսական աղօթք ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ հոգևոր հայրերի:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգագաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ կազմակերպութիւնների, Հայ Կաթողիկէ և Աւետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ և հոծ թւով բազմութիւն:

Սրբազան Հայրն օրւայ առիթով արտայայտւելով ասաց «Այսօր աղօթեցինք, խնդրելով մեր նահատակների բարեխօսութիւնը մեզ համար, որպէսզի բարեխօս լինեն առ Աստւած»:

«103 տարիներ առաջ թշնամին միայն մէկ ու կէս միլիոն մարդ չջարդեց, այլ մեր ձեռքից առաւ մեր հողը, քանդեց տաճարները և մշակութային կոթողները. Առաւել ևս մեզ սպիտակ ջարդի ենթարկեց, երբ անտուն մնացած մեր ժողովրդին պարտադրաբար կրօնափոխ արեց»: «Մեզ մնում է ամբողջական գիտակցութեամբ տէր կանգնել մեր ժողովրդի պատմական, արդար և անժամանցելի իրաւունքներին»:

Կրօնական արարողութեանը յաջորդեց ծաղիկների մատուցում նահատակների յուշարձանի մօտ: Ծաղկեմատոյցի արարողակարգի աւարտին յատուկ խօսքով ելոյթ ունեցաւ առաջնորդ սրբազան հայրը, որը կարևորութեամբ շեշտեց մեր պահանջատիրական պայքարի յարատևութիւնը: Ապա Սրբազան Հօր խօսքերից անց, արտայայտւեց Թ.Հ.Թ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը մեծարող կենտրոնական յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը:

Վերջում, հակառակ տեղացող յորդ անձրևի, տեղի ունեցաւ երիտասարդական հաւաք և գեղարւեստական ծրագիր:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ