ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԱՊՐԻԼԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 24 ապրիլ 2018-ի առաւօտեան եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցում ի յիշատակ մեր առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակների, որոնք տեսակ-տեսակ տանջանքների ենթարկւելով նահատակւեցին ցեղասպան թուրքիոյ կողմից իրենց հաւատքի եւ հայրենիքի համար:

Պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը:

Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի տեղի է ունենալու նահատակաց յատուկ արարողութիւն, որով հայցելու ենք բարեխօսութիւնը մեր նահատակներին:

Սկիզբ ժամերգութեան`ժամը 8:00
Սկիզբ Ս. Պատարագի`ժամը 8:45
Քարոզ`ժամը 9:45
Նահատակաց բարեխօսական յատուկ արարողութիւն`ժամը 10:45

Արդարեւ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին անխտիր ներկայ գտնւեն եկեղեցի հաղորդւելու նահատակների յիշատակով եւ վերանորոգելու հաւատարմութեան մեր ուխտն ու պահանջատիրական մեր պայքարի ոգին եւ հաստատակամութիւնը: