Յիսուս Քրիստոսի Յարութեան և Զատկւայ տօնը նշւեց «Սահակեան» Կենտրոնում

Ուրբաթ, Ապրիլի 6-ին, «Սահակեան» Ազգային Բարեսիրական Կենտրոնում նշւեց Յիսուս Քրիստոսի յարութեան (Զատկի) տօնը:

Միջոցառման ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Սերոժ Մատթէոսեանը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամները, նախագահութեամբ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանի, «Սահակեան» Ազգային Բարեսիրական Կենտրոնի Վարիչ Մարմինը, նախագահութեամբ՝ պրն. Ռազմիկ Այդինեանի, կենտրոնի վարիչ պաշտօնեան և բոլոր բնակիչները:

Օրւայ առիթով արտայայտւեցին պարոնայք՝ Սերոժ Մատթէոսեանը, Մուշեղ Ծատուրեանը և Ռազմիկ Այդինեանը, շնորհաւորելով սուրբ տօները, ներկաներին մաղթեցին առողջութիւն և գնահատելով Սահակեան կենտրոնում տիրող համերաշխ ու ընկերական մթնոլորտը, շնորհակալութիւն յայտնեցին Կ.Օ.Մ.-ի անդամներին և Սահակեան կենտրոնի Վարիչ Մարմնին ու պաշտօնեային, իրենց կրած տքնաջան և անշահախնդիր աշխատանքների համար, մեր համայնքին օժանդակելու նպատակով:

Միջոցառման աւարտին ներկաները հաւկթախաղով ջերմացրին ընկերական մթնոլորտը:

Կ.Օ.Մ.-ի գրասենեակ