Թեհրանի հայոց դպրոցների 4-րդ եւ 5-րդ դասարանցիների արշաւ-դաշտահանդէսը՝«Արարատ» մարզաւանում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 4-րդ եւ 5-րդ դասարանցիների արշաւ- դաշտահանդէսը՝ «Արարատ» մարզաւանում:

Ձեռնարկին մասնակցում էին շուրջ 280 աշակերտ-աշակերտուհիներ:

Միջոցառման ընթացքում 60-հոգանոց խմբերի բաժանւած աշակերտները (ըստ դպրոցների) միասին պարեցին, երգեցին, նկարչութեամբ զբաղւեցին, զրոյցի եւ խաղերի մասնակցեցին՝ առաւօտեան ժամը 10-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 3-ը:
Դպրոցների մեծ մասին ընկերակցում էին փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ ծնողական խորհուրդների անդամներ:

Ծրագրի պարի բաժնում աշակերտների հետ պարապեցին «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանը ու մի խումբ աշակերտներ եւ «Կակաչ» պարախմբի գեղարւեստական ղեկավար Արուս Աւագեանը, փորձավար Արմինէ Աւագեանը եւ մի խումբ աշակերտներ:

Երգի բաժնում աշակերտների հետ պարապեցին երգի ուսուցիչ եւ խմբավարներ Արփինէ Յարութիւնեանը եւ Հելենա Աղասարեանը:

Նկարչութեան բաժնում աշակերտներին ուղղութիւն տւեցին Ալենուշ Թորիկեանը, Շաքէ Նազարբէգեանը, Հերմինէ Բեգլարեանը եւ Լուսինէ Յարութիւնեանը:

Խաղերի բաժնում յանձնախմբին, ինչպէս միշտ օժանդակեցին Ժենիա Սուքիասեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Անդրանիկ Իփրանոսեանը:

Հոգեւոր զրոյցի բաժինը ղեկավարելու համար հրաւիրւել էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ երեցկին Գայիանէ Ներսիսեանը:

Հեքիաթ-պատմութեան բաժնում պատմիչներ՝ Քարմէն Ղահրամանեանի եւ Հիլդա Աղախանեանի պատմութիւնների լոյսի տակ աշակերտները բեմականացրեցին եւ ներկայացրեցին հեքիաթ-պատմւածքները:

Աշակերտները միասին ճաշեցին եւ խմբական երգերով իւրաքանչիւր դպրոց երեւան բերեց իր ունակութիւնները:

Վերջում աշակերտները դպրոց առ դպրոց յիշատակի նկար նկարւեցին:

Աշխատանքը ծրագրւել եւ իրականացւել էր Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ Քլարա Աղախանեանի եւ անդամներ՝ Բեսի Յովհաննիսեանի, Նազիկ Բալղչեանի, Ստելլա Ասլանեանի եւ Քամելիա Շիրւանեանի միջոցով:

Յանձնախմբին ամբողջ ծրագրի ընթացքում օժանդակեցին՝ Կարինէ Բալղչեանը, Հերմինէ Նազարբէգեանը, Քարմէն Նասիրին, Մինէ Մինասեանը եւ Ստելլա Աղախանեանը:

Ծրագրին ներկայ գտնւեցին Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը եւ անդամներ Ժասմէն Մինասեանը, Մելինէ Բադալը եւ Մելինդա Քարիմ-Մասիհի:
Շնորհակալութեան ջերմ խօսքեր ունենք ասելու Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան, «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին եւ յանձնախմբին, օժանդակող բոլոր անհատներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին եւ ծնողներին:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ