ԾԱՌԱՏՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի ծրագիրների շարանում, 100-ամեակի Կենտրոնական Յանձնախումբը, համագործակցութեամբ Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան հետ որոշել է ծառատնկման արարողութեամբ ոգեկոչել խորհուրդը հարիւրամեակի։

Ծառատնկման արարողութիւնը տեղի է ունենալու Արարատ մարզաւանում ուրբաթ 16 մարտ 2018-ի կէսօրին ճիշտ ժամը 12։30-ին։

Հրաւիրում ենք մեր հայրենակիցներին ներկայ գտնւելու եւ մասնակցելու սոյն արարողութեան։

Հ.Հ. 100-ԱՄԵԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ