Սրբոց Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը՝ Թաղպետարանում

Շաբաթ մարտի 10-ին, Սրբոց Վարդանանց Եկեղեցու քահանայ Հայր՝ Արժ. Տ. Մաշտոց Խաչատրեանը և եկեղեցական խորհրդի անդամները, իրանական Նոր Տարւայ շնորհաւորանքի առիթով, այցելեցին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի թաղպետարան:

Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի քաղաքապետարանի 7-րդ շրջանի և նոյն շրջանի 5-րդ թաղամասի բարձրաստիճան ներկայացուցիչները: