Շաբաթ, 2018 թւի մարտի 3-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ համատեղ հանդիպում Թեմական Խորհրդի և Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահամալիրի վարչութեան անդամների միջև:
Հանդիպման հիմնական նպատակն էր միասնաբար քննարկելու և լուծումներ գտնելու մարզահամալիրի հետ կապւած առկայ որոշ հարցերի:
Առաջնորդ Սրբազանը և Թեմական Խորհուրդը վստահեցրին մարզահամալիրի վարչութեան, որ ամէն ինչ պիտի անեն, որպէսզի մարզահամալիրը շարունակի իր առաքելութիւնը մեր գաղութի կեանքում: