Թունեան Ա. Միջնակարգ Դպրոցի Աշակերտուհիների բժշկական քննում

Հայոց Ազգային «Աւետիս Աւետիսեան» բուժարանի տարեկան ծրագրերի մէջ ներառւում է հայոց ազգային դպրոցների աշակերտութեան պարբերական զննումները, որոնք կատարւում են բուժարանի տարբեր բժիշկների միջոցով:

Այս տարի, դեկտեմբերի 7, 9 և 13-ին Աւետիսեան Բուժարանի բժիշկ՝ դկտր. Եւա Մելիքեանը քննեց Հայոց Ազգային Թունեան Ա. Միջնակարգ դպրոցի 7, 8 և 9-րդ դասարանների, ընդհանուր 89 աշակերտուհիներին:

Ստուգումների ընթացքում յայտնաբերւել են՝

  • տեսողական շեղումներ (թոյլ տեսողութիւն)
  • շնչառական խնդիրներ (թեթև ասմ)
  • ստամոքս-աղիքային խնդիրներ (գաստրիտ)
  • աւելորդ քաշ
  • քաշի պակաս 
  • ողնաշարի խնդիրներ (լորդոզ, կիֆոզ)
  • ձեռքի շարժողական մկանների տկարութիւն 
  • մտային թեթև խանգարում 
  • թուլամտութիւն (کند ذهنی )  

Բոլորին խորհուրդ է տրւել այցելել համապատասխան մասնագէտների: