Սկիհի և Եկեղեցական Սպասների Օրհնութիւն

Կիրակի փետրւարի 25-ի առաւօտեան, Սուրբ պատարագից յետոյ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Վարազդատ Աւ. քհն. Քեշիշեանի, Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանի, բրշ. Անի-Քրիստի սրկ. Մանւէլեանի և բրշ. Մայիս սրկ. Մատթէոսեանի, կատարւեց նոր սկիհի, մաղզմայի, բուրվառի, կոնքի և շռինճի օրհնութիւնը:

Եկեղեցական այս սպասները նւիրւած էին Ս. Սարգիս եկեղեցուն Գերյարգելի Յովսէփ վրդ. Աշգարեանի կողմից, եկեղեցու օծման 45-ամեակի առիթով:

Շնորհակալութիւն, օրհնութիւն և արևշատութիւն ազնիւ նւիրատւին և իր ընտանիքին: