Պատգամաւորական Ժողովի ատենապետն այցելեց Սրբազան Հօրը

Չորեքշաբթի փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանին:

Պրն. Մեհրաբեանն եկած էր Սրբազան Հօր հետ խորհրդակցելու յառաջիկայ մարտի առաջին շաբաթում գումարւելիք Պատգամաւորական Ժողովի հետ կապւած հարցերի մասին:

Հանդիպումն առիթ եղաւ, որ միասին զրուցեն նաև գաղութը յուզող որոշ հարցերի շուրջ: