Արևագալի Արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում

Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին կատարւելու են Արևագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:

Երեքշաբթի 13 Փետրւար 2018-ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում կատարւեց Արևագալի ժամերգութիւն: Արարողութեան մասնակցում էին քաղաքիս քահանայ հայրերը և Գերշ. Տ. Մակար Սրբազանը, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Յաւարտ ժամերգութեան, Առաջնորդ Սրբազանն անդրադառնալով Մեծ Պահքի հոգևոր իմաստին, ասաց՝ «Մեծ Պահքն այն ժամանակահատւածն է եկեղեցու կեանքում, որտեղ հաւատացեալը կոչւած է հիմնովին իր կեանքը վերատեսութեան ենթարկելու, դառնալու դէպի Աստւած և Աստծոյ օրհնութիւնն ու առաջնութիւնն յայցելու իր կեանքի մէջ»:

Միւս բաժնում Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեծ Պահքի ընթացքին քրիստոնեան պիտի կարողանայ իր կեանքի ընթացքը դարձնել Աստւածահաճ»: