Կրօնական Փոքրամասնութիւնների Նահատակների մեծարման միջոցառում

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրւարի 8-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին:

Այդ առիթով իւրաքանչիւր տարի Իրանում կրօնական փոքրամասնութիւններն ևս այդ օրը նախաձեռնում են համատեղ միջոցառում, որը իւրաքանչիւր տարի կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատանն է կայանում:

Այս տարի արարողութիւնը կազմակերպւել էր ասորիների գերեզմանատանը, որին մասնակցութիւն էր բերել՝ Թեհրանի հայոց թեմը՝ մի պատւիրակութեամբ, որին մասին էին կազմում՝ Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը, Թ. Հ. Թ. ազգային մարմինների նաև Հ.Մ.Ա.Կ.-ի երեցների յանձնախմբի ներկայացուցիչները:

Ծրագրի առանձին բաժնում մեծարւեց հայ նահատակ զինւոր՝ Վազգէն Ադամեանը: Վազցգէնի ընտանիքից ներկայ էին, քոյրը և քրոջ ամուսինը, որոնց յանձնւեց յուշանւէր:

Ծրագրի ելոյթներում, մեծարելով նահատակների յիշատակը, ջերմ խօսքեր ասւեցին Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հասցէին: