Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի 12 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ազգայիններ՝ դոկտ. Էդգար Շահգալդեանին և պրն. Նորայր Արամեանին:

Պրն. Արամեանը զեկուցեց աղէտահար Հայոց Ակումբի աշխատանքների մասին: Նա Սրբազան Հօրը յայտնեց, որ շինարարական աշխատանքներն ընթացքի մէջ են և ինքը պարբերաբար հետևում է այդ աշխատանքներին և յոյս յայտնեց, որ շինարարական աշխատանքներն իրենց բարեյաջող աւարտի կը հասնին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց պրն. Արամեանին և իր հետ աշխատող յանձնախմբի անդամներին և յաջողութիւն մաղթեց բոլորին, յաւելելով, որ ժողովուրդը կարօտով սպասում է Հայոց Ակումբի շինարարական աշխատանքների աւարտին: