Կոչ

Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:

Բոլորս գիտենք թէ ինչ է նշանակում ապրել ու վայելել աշխարհի գեղեցկութիւնը։ Եկէք օգնենք նրանց, ովքեր ցանկանում են մեզ պէս ապրել։

Միասնաբար, 18-ից 50 տարեկան հայորդիներ, մասնակցենք արեան նմուշահաւաքին՝

Հինգշաբթի, 2018 թւականի փետրւարի 15-ին (26 բահման), Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Մարզաւանում, երեկոյեան ժամը 17:00-ից 22։00–ը։

Միայն 5 cc արիւն նւիրէք և հնարաւոր դարձրէք, հազարաւորների միջից ընտրել նրան, ով կարող է փրկել արեան լուրջ հիւանդութիւնից տառապող մի անձի կեանք։
Արեան նմուշ է ընդունւում այն անհատներից, որոնք անցնող տարիներում այս նպատակին արիւն չեն նւիրել։

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարան