Հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագ Սրբոց Վարդանանց Զօրավարացն մերոց հազար երեսուն վեց վկայիցն , որք կատարեցան ի մեծի պատերազմին տօնի առթիւ

Հինգշաբթի 8 փետրւարի Սրբոց Վարդանանաց տօնը համընկնելով Սրադարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ այդ իսկ առիթով եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք Սարգսեանը , սպասարկութեամբ եկեղեցու հոգևոր Հովիւ Արժ Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի և Արժ. Տէր Սարգիս քհնյ. Խոսրովեանի:

Սրբազան Հայրն իր քարոզի սկիզբը ողջունեց ներկայ հաւատացեալներին որոնք Վարդանանց Զօրավարաց յիշատակով օծուն եկած էին եկեղեցի մի անգամ ևս հաղորդւելու Վարդանանց հոգիով, այնուհետ Սրբազան Հայրը Ղուկասու Աւետարանի հետևեալ հատւածը մեկնաբանեց «Երանի Ձեզ երբ մարդիկ ձեզ ատեն , մերժեն ձեզ ընդունել, նախատեն և վարքաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետևելու պատճառով (Ղ. 6.22.)»: Վարադանանք հալածւեցին նախատւեցին և նահատակւեցին և այսօր նրանց նահատակութիւնը եղել է պսակը եկեղեցւոյ . 451 թւականի մինչև այսօր սիրելիներ մեր ժողովրդի կեանքի երկնակամարին վրայ Վարդանանց պատերազմի հոգին և ոգին է տիրում, մեր ժողովրդին մղած ամենափոքր ճակատմարտն իսկ պատմութեան ըենթացքին իր ներշնչումը արած է Վարդանանց ավարայրամարտէն, մահու կենաց պատերազմ մղող մեր ժողովուրդը Սարդարապատի , Բաշապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում իրենց ներշնչումը արել էին դարձեալ Աւարայրի հերոսներու նահատկութեան խորհուրդից , դրա համար զօրավար Սիլիկեանն ու իր ընկերները իրենց զինւորները քաջալերելիս ասում էին .« որ մենք Վարդանանց ճակատամարտն ենք մղում մենք մեր հաւատքի և մեր հայրենիքի համար երկրորդ ավարայրն է որ մղում ենք սիրելիներ և այս երկրորդ աւարայրը պսակւելւո է յաղթանակով . իրոք յաղթեց մեր ժողովուրդը և կրցաւ կերտել իր անկախութիւնը 600 տարւայ գերութիւնից յետոյ . ահա մենք այս օրերին հպարտութեամբ աշխարհով մէկ ոգեկոչում ենք և ոգեկոչելու ենք յիշատակը այդ առաջին Հանրապետութեան, որի յաղթանակին զսպանակիչ ուժ եղած է Քրիստոնէական մեր հաւատը և մեր հայրենիքի հանդէպ ունեցած մեր կապւածութիւնը... հաւատքը և հայրենիքը բարձրագոյն արժէքներ են որոնք մի ժողովուրդի հաւերժութեան գրաւականն են. այսօր մենք կոչւած ենք մեր հայրենիքին նայելու ոչ թէ թուրիստի աչքով այլ նայելու ենք Տիրոջ և ծառայի ակնոցով այսինքն և՛ տէրն ենք և ծառան սպասաւոր մեր հայրենիքին»: Իր քարոզի մի այլ բաժնում սրբազան Հայրը ասաց որ հայրենասիրութիւնը և հաւատարմութինը բանաստեղծական և բաժակաճառային զգացումներով չեն արտայատւիլ այլ դրանք մեր իրողական կեանքի մաս պիտի կազմեն : Իր քարոզի աւարտին Սրբազան Հայրը ողջունեց Ս. Վարդանանգ եկեղեցու ընտանիքին ծխական ժողովրդին և այն անհատներին որոնք կրում էին այսօրւայ նահատակնհերի անունը մաղթելով Աստւածային շնորհք և օրհնութիւն բոլորին:

Պատարագի աւարտից յետոյ եկեղեցու խորհուրդը կազմակերպել էր հիւրասիրւութիւն ուր ներկայ էին Առաջնորդ Սրբազան Հայրը , քահանայ Հայրերը Սարդարապատ քաղաքամասի պատգամաւորները, Ազգային մարմինները, Մեծարգոյ Վարդան Վարդանեանը, եկեղեցուս Դպրաց Դասը և հիւրեր որից յետոյ եկեղեցուս տօնի առթիւ Դպրաց Դասը , Տէր Հայրերը և անւանակոչները ստացան խորհրդի կողմից պատրաստւած նւէրներ. իսկ վերջում մտերմիկ հանդիպումը աւարտւեց Առաջնորդ Սրբազան Հօր Հայրական օրհնանքով: