Կոչ

Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:

Բոլորս գիտենք թէ ինչ է նշանակում ապրել ու վայելել աշխարհի գեղեցկութիւնը ։ Եկէք օգնենք նրանց ովքեր ցանկանում են մեզ պէս ապրել ։

Միասնաբար, 18-ից 50 տարեկան հայորդիներ, մասնակցենք արեան նմուշահաւաքին՝

Երկուշաբթի, 2018 թւականի փետրւարի 5-ին (16 բահման), Հ. Մ. Սիփան Միութեան կենտրոնատեղիում, երեկոյեան ժամը 16:00-ից 21։00–ը։

Միայն 5 cc արիւն նւիրէք և հնարաւոր դարձրէք, հազարաւորների միջից ընտրել նրան, ով կարող է փրկել արեան լուրջ հիւանդութիւնից տառապող մի անձի կեանք։
Արեան նմուշ է ընդունւում այն անհատներից, որոնք անցնող տարիներում այս նպատակին արիւն չեն նւիրել։

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարան