Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ ՂՊՏԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏ՝ Ն.Ս. ԹԱՈՒԱՏՐՈՍ Բ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ

Գահիրէ ժամանումից անմիջապէս յետոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Ղպտի Եկեղեցու պետ՝ Նորին Սրբութիւն Թաուատրոս Բ. Պատրիարքի հետ։ Ապա, հանդիպումին միացաւ Մարոնիթ Եկեղեցու պետ՝ Պշարա Րաաի Պատրիարքը։ Երկու եկեղեցիների պատւիրակութիւնների ներկայութեամբ տեղի ունեցաւ յիշեալ հանդիպումը։

Հանդիպման ընթացքին քննարկւեցին Միջին Արեւելքի ու եկեղեցիների գործակցութեան առնչութիւն ունեցող հարցեր։

Խաղաղութեան հարցի շուրջ, Ալ-Ազհար իսլամական կենտրոնի կազմակերպած միջազգային համագումարի ծիրէն ներս, Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցաւ նաեւ յատկապէս համագումարին մասնակից տարբեր պետութիւնների, իսլամական կենտրոնների եւ միջազգային կազմակերպութիւնների բարձրաստիճան պատասխանատուների հետ։

Հայրապետը Գահիրէ կեցութեան ընթացքին նաեւ հանդիպումներ ունեցաւ Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ։

Նշենք, որ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականեանն ու Ազգային Իշխանութիւնը ի պատիւ Վեհափառ Հայրապետին ընթրիք մի կազմակերպեցին Հայրապետի իջեւանած պանդոկի մէջ։