Ընթրիք Երեկոյ Նոր Տարւայ առիթով

Ուրբաթ յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների և ազատորդիների ընտանիքները:

Շուրջ 180 ներկաների հետ ծրագրին մասնակցում էին նաև Իսլ. Խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բեգլարեանը, նոյն խորհրդի անդամ՝ Քրիստ Արզումանեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը, Իսլ. Խորհրդարանի նախկին շրջանների պատգամաւոր՝ ճրտ. Վարդան Վարդանեանը և Թեմական Խորհրդի Անձնուրացների Յանձնախմբի անդամները:

Ծրագրում բարի գալսեան խօսք ասաց Անձնուրացների Յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարեանը, նաև առանձին ելոյթ ունեցան դոկտ. Խանլարեանն ու պրն. Բեգլարեանը, որոնք շնորհաւորելով Նոր-Տարին և Ս. Ծնունդը, բարձր գնահատեցին այս ընտանիքների և հաւաքականութեան ունեցած դերն ու կատարած զոհաբերութիւնը յանուն Իրանի և իրանահայութեան:

Ծրագրի խրախճանքի բաժնում արտասանւեցին կենացներ և ուրախ ու ջերմ մթնոլորտում ներկաները տօնեցին Նոր-Տարին:

Ծրագիրը կազմակերպւել էր առանձին յանձնախմբի կողմից, որի անդամներն էին՝ տկն. Սեդա Ազիզեան, տկն. Քաթրին Մահմուդլու, տկն. Քաթրին Արթունեան և պրն. Վարուժ Թահմասեան, պրն. Սիմոն Բաղդասարեան և պրն. Բագրատ Քէշիշ Աբնուսեանը:

Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ