Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ տնօրինումով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յառաջիկայ, ուրբաթ 26 յունւար 2018-ի Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւելու է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատարր կոնդակը նւիրւած Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին։
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում սրբատարր կոնդակը ընթերցելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում այն կընթերցի Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը՝ Առաջնորդական փոխանորդ։
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում այն ընթերցելու է Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։
Ս. Աստւածածին եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում այն ընթերցելու են եկեղեցու քահանայ հայրերը։
Իսկ կիրակի 28 յունւար 2018-ի առաւօտեան Ս. Մինաս եւ Ս. Գէորգ եկեղեցիներում այն ընթերցւելու է պատշաճ տնօրինումով։
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին ներկայ լինելու եկեղեցում լսելու Վեհափառ հայրապետի պատգամը հայոց պետականութեան հինմադրութեան հարիւրամեակի առիթով եւ վերանորոգելու ազգային-եկեղեցական արժէքների նկատմամբ իր յանձնառութիւնն ու պատկանելութիւնը։