Դոկտ. Մասումէ Էբթեքարը Ս. Աստւածածին Եկեղեցում

Կանանց և ընտանիքի հարցերով Ի.Ի.Հ. Նախագահի օգնակալ՝ դոկտ. Մասումէ Էբթեքար, Հինգշաբթի յունւարի 11-ի առաւօտեան այցելեց Ս. Աստւածածին եկեղեցին, Արտակ Մանուկեան Թանգարանը:

Նա մօտիկից ծանօթացաւ Հայ Կանանց Բարեգործական Ընդ. Միութեան, Հայ Կին և Հայ Կանանց Եկեղեցասէր Միութեան ծաւալող աշխատանքների մասին։ Նա գնահատեց իրանահայերի դերը Իրանի կեանքում։

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի և յարակից մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները նաև Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամները: