Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորեան Այցելութիւն Նահատակների, Անձնուրացների Եւ Կարիքաւորների Ընտանիքներին

Երկուշաբթի 1 յունւար 2018-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն,  որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:

Այցելութեան նպատակն էր Ամանորին ու Սուրբ Ծննդեան նախօրէին իր զօրակցութիւնը յայտնել վերոյիշեալ ընտանիքների անդամներին եւ իր հայրական յորդորներով, խորհուրդներով, աղօթքներվ, օրհնութեամբ ու ներկայութեամբ  քաջալերել, յուսադրել, գօտեպնդել եւ մխիթարել նրանց:

Այս տարի եւս ինչպէս նախորդ տարիների նման, Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց տասը տարբեր ընտանիքների Սանայի, Սարդարապատ, Զէյթուն ու Սասուն քաղաքամասերում:

Սրբազան Հայրն այցելեց գերիներ՝ Սարգիս Դաւթեան և Այվազ Խոդավերդեան, անձնուրաց՝ Անդրէ Մովսիսեան և նահատակ՝ Վազգէն Ադամեանի ընտանիքներին: Սոյն  այցելութիւնների ընթացքին, Սրբազան Հօրը ընկերակցում էին Արժ. Տ. Կոմիտաս Ղարախանեանը, Թեմական Խորհուրդի ներկայաացուցիչ՝ Սերոժ Մատթէոսեանը, Հայ Անձնուրացների Յանձնախմբի ներկայացուցիչներ՝ տկն. Վալենթին Յարթունեանը և պրն. Շահէն Միրզայեանսը: 

Կարիքաւորների ընտանիքների այցելութեան ընթացքին ներկայ էին Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ Մուշեղ Ծատուրեանը եւ անդամ՝ Հրայր Աբդալեանը:

Սրբազան Հայրն իր այցելութեան ընթացքին իւրաքանչիւր ընտանիքի պարագայի համաձայն իր բարոյական ու հոգեւոր աջակցութեան առընթեր՝ Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան զոյգ տօների առիթով պատրաստւած շնորհաւորական բացիկներ, աղօթագրքեր, ինչպէս նաեւ նիւթական ու խորհրդանշական նւէրներ բաշխեց նրանց:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ