ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 5 Յունւար 2018-ին յետ միջօրէի ժամը 4-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնին առիթով հանդիսաւոր արարողութիւններ են մատուցւելու Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը :

Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը։

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը։

Յայտնենք նաեւ, որ կիրակի 7 Յունւար 2018 Յիշատակ Մեռելոց է: Այս առիթով Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում առաւօտեան ժամը 9-ին մատուցւելու է Ս. պատարագ, որից յետոյ տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու տօնական օրերի հոգեպարար արարողութիւններին եւ հաղորդւելու Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի խորհուրդով: