ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 11 դեկտեմբեր 2017-ի տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով ուրբաթ 15 դեկտեմբեր 2017-ին, համանուն եկեղեցում, մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:

Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00-ին

Ս. Պատարագ` ժամը 10:00-ին

Քարոզ` ժամը 11:00-ին

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը: 

Ծանօթ` Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները որոնք ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահելու Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ: