Երիտասարդական Համագումար

Թւականիս, ուրբաթ նոյեմբերի 24-ին, Հայ Համալսարանականները Ընդհանուր Միութեան Նիկոլ Աղբալեան սրահում, տեղի ունեցաւ երիտասարդական համագումար՝ «Երիտասարդը դէմ-յանդիման եկեղեցու և այսօրւայ տեխնոլոգիային և Հայ երիտասարդի առաքելութիւնը յարաբերաբար իր ինքնութեան և ազգային պահանջատիրութեան» թեմաներով։ 

Ներկայ էին թեմիս բաեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Պր. Վարուժ Յովհանիսեանը, օրւայ բանախօս՝ Պր. Արամ Շահանզարեանը և երիտասարդներ Հ.Հ.Ը.Մ., Հ.Մ. Սիփան, Հ.Ուս.Չ., Հ.Մ.Մ. Նայիրի միութիւններից և կիրակնօրայ դասարաններից, թւով 42 հոգի։

Ծրագիրը տևեց մօտաւորապէս 4 ժամ և բաղկացած էր երկու բաժնից՝ առաջին բաժնում պրն. Շահնազարեանը խօսեց հետևեալ թեմայով՝ Երիտասարդութեան մասնակցութեան պատկերն ազգային աշխատանքներում, անցեալ և ներկայ ժամանակահատւածներում և ապագայի հեռանկարներ, համաշխարհայնացման ազդեցութիւնը՝ այդ մասնակցութեան վրայ։ Ապա լսեցինք Սրբազան Հօր յորդորներն ու հայրական խօսքերը այդ թեմայի վերաբերեալ։

Երկրրորդ բաժնի սկզբում ասմունքեց Անանիա Յարութիւնեանը, ապա տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց երիտասարդների հետ. թեման՝ երտասարդների մասնակցութիւնը համայնքային և միութենական կեանքումն էր և թէ արդեօք կարելի է այսօրւայ էլէքթրոթեքնոլոգիայից օգտւել երիտասարդութիւնը եկեղեցուն և միութիւններին կապել:

Առաջնորդ Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններով երիտասարդներին թելադրեց աւելի աշխոյժ ու պահանջատէր լինել:

Վերջում առաջարկւեց նման հերթական հանդիպումներ ունենալ ամէն անգամ մի քաղաքամասում: