Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Թւականիս հինգշաբթի նոյեմբեր 23-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Բասրայի թաղականութեան ատենապետ և Հայ Դատի պատասխանատու՝ Խաժակ Վարդանեանին, որ Թեհրան էր եկել մասնակցելու «Հայ Դատն Այսօր» Հուսկ Հաստատութեան կողմից կազմակերպւած երկօրեայ համագումարին:

Պրն. Վարդանեանը Բասրայի գաղութի մասին բաւական լայն տեղեկութիւններ փոխանցեց Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց գործունէութիւնը և յաջողութիւն մաղթեց:

Յայտնենք, որ Առաջնորդ Սրբազան Հայրը 1970-ից 1974 թւականներին եղել էր Բասրայի և հարաւային Իրաքի շրջանի հոգևոր հովիւը: