Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Հայոց Թեմի Շինարարական Մարմնի Գործունէութեան Զեկոյց – 6

Շինարարական Մարմնի անցեալ 4 ամսւայ գործունէութեան մէջ է ներառւում նաև Ազգային որոշ հաստատութիւնների նորոգումը ՝

«Ռոստոմ» Համալիր

Թւականիս՝ սեպտեմբեր ամսւայ վերջին, աւարտւել են «Ռոստոմ» համալիրի ընդհանուր շինարարական նորոգման ու նորացման աշխատանքները եւ պարագան յանձնւել է Թ.Հ.Թ. Կտակակալւածային Մարմնի տնօրինութեանը:

Հարկ է նշել, որ համալիրի սանհանգոյցներում՝ կախովի առաստաղի պատրաստման եւ տեղադրման աշխատանքը, կատարւել է պրն. Ժոռես Մեհդիխանեանի ծախսով ու նւիրատւութեամբ:

Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարան

Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, շէնքի էլեկտրական համակարգում ամբողջական նորացման են ենթարկւել շէնքի էլեկտրական վահանակը,  էլեկտրական ցանցի բաշխման իսկական շղթայի ցանցը նաեւ որոշ լարերը, որոնց նախկին վիճակը պատճառ էր հանդիսացել համակարգի հոսանքային վթարի: 

Սեպտեմբեր ամսին, հիմնական նորոգման առաջարկ է ներկայացւել յարգարժան Թեմական Խորհրդին, Ազգային Առաջնորդարանի շէնքի արեւմտեան հատւածում տեղ գտած սանհանգոյցների, աստիճանավանդակի սալաքարերի եւ կողմնապատերի նորոգման եւ խոնաւազերծման կապակցութեամբ:

Առաջարկւել է շէնքի նկուղային յարկում տեղ գտած սանհանգոյցում, բարեզարդման նպատակով, տեղադրել կախովի առաստաղ, լուսարձակներ եւ ընդհանուր սանտեխնիկան ժամանակակից կահաւորման հիմունքներով:

Վերոգրեալ աշխատանքների համար ներկայացւել է մօտաւոր նախահաշիւ, որի հաստատման պարագային կիրականանայ շինարարական աշխատանքների մեկնարկը:

Միաժամանակ Ս. Սարգիս եկեղեցու տարածքի հիւսիս արեւելեան հատւածում գտնւող սանհանգոյցների բարեկարգման աշխատանքների կապակցութեամբ՝ հիմնական լուրջ նորոգումների առաջարկ է ներկայացւել, որը  հաստատւել է յարգոյ Թեմական Խորհրդի կողմից:

Նախագծի համար պատրասւած գծագիրը, հաստատման է արժանացել Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի կողմից: Ներկայացւել է համապատասխան նախահաշիւ եւ գործը արագ ընթացքի մէջ կը մտնի ընդհանուր հաստատումները ապահովելուց յետոյ:

Ա. Աւետիսեան ազգային բուժարան

Յուլիս-օգոստոս ամիսներին նորացւել են շէնքի ջեռուցման համակարգի ֆանկոյլներից երկուսը եւ ընդհանուր նոոգման են ենթարկւել էլեկտրական համակարգը: Նախահաշիւ է ներկայացւել սպլիտ օդափոխիչների գնման համար:

Շինարարական Մարմնի պահեստամաս

Սեպտեմբեր ամսին, Մարմնիս կողմից առաջարկ է յղւել Թեմական Խորհրդին, շինարարական օգտագործման նպատակով գնւած շինանիւթերի եւ սարգաւորումների որոշ բաղադրամասերի աւելցուկի պահեստաւորման համար, Սահակեան դպրոցի բակի մի մասում, պահեստամասի պատրաստման ուղղութեամբ: Ներկայացւած նախահաշւի հաստատումից յետոյ անմիջապէս կը մեկնարկեն շինարարական աշխատանքները:

Ազգապատկան Կալւածներ

Սոյն ամիսների ընթացքում, Ազգապատկան կալւածներում  նոյնպէս կատարւել են շինարարական մի շարք աշխատանքներ, հիմնականում կապւած սանհանգոյցների, կաթսայատների եւ խողովակների նորոգման խնդիրների հետ:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ