Թեհրանի Հայոց Թեմի Շինարարական Մարմնի Գործունէութեան Զեկոյց – 5

Ինչպէս նախօրօք է ասւել, Շինարարական Մարմնի աշխատանքային առաջնահերթութիւնը տրւում է նախ և առաջ դպրոցների և ապա եկեղեցիների նորոգումներին:

Ստորև ներկայացնում ենք սոյն մարմնի կատարած շինարարական աշխատանքները Թեհրանի Ս. Աստւածածին և Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցիներում՝

Ս. Աստւածածաին եկեղեցի

2017 թւի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, կատարւել են շինարարական մի շարք աշխատանքներ Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան շէնքում եւ Ս. Աստւածածին եկեղեցու տարածքում՝

1. Ամբողջովին նորացւել են Թ. Հ. Կ. Բարեգործական ընկերութեան շէնքի աստիճանավանդակի ամբողջապէս մաշւած փայտէ պատուհանները

2. Նորգւել են շէնքի տանիքի բարձր աստիճանի մաշւածութեամբ ջրհորդանները

3. Նորոգւել են նաեւ եկեղեցու ժամկոչի խոհանոցում, պատերի եւ առաստաղի վրայ առաջացած ճաքերն ու բացւացքները

4. Ներկւել են Թ. Հ. Կ. Բարեգործական ընկերութեան շէնքի երկրորդ յարկը եւ ընդհանուր աստիճանավանդակը:

Տարածքի գլխաւոր մուտքի մօտ, բակի միջավայրը դրսից աննկատ պահելու նպատակով, եկեղեցու խորհրդի կողմից պահանջւած երկրորդ շարժական եւ հեռակառավարւող դռան համար պատրաստւած գծագիրը եւ նախահաշիւը ներկայացւել է յարգարժան Թեմական Խորհրդի տնօրինութեանն ու հաստատմանը:

Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցի

Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի խնդրանքով, թւականիս օգոստոս ամսին, մարմնին  ներկայացւել են նշւած տեղամաս, եկեղեցու եւ յարակից շէնքի շինարարական խդիրներին վերահասու լինելու համար:

Մանրակրկիտ զեկոյցը այս կապակցութեամբ յանձնւեց Թեմական Խորհրդին, նշելով որ շէնքը կանգնած է փլուզման լուրջ վտանգի առջեւ եւ յարակից շէնքերն էլ նոյնպէս գտնւում են բաւականին խարխուլ վիճակում սակայն նախահաշիւը չհաստատւեց բիւդջէի սղութեան պատճառով: