Սրբազան Հայրն ընդունեց Ս. Գէորգ Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներին

Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս և Ս. Գէորգ Եկեղեցիների եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Յովսէփ Յովհաննիսեան և տիկնայք Թալին Միրզախանեան և Քլարիս Այվազեանը:

Խորհուրդը եկած էր Ս. Թադէոս-Բարդուղիմէոս աժաքեալների տօնի առիթով Սրբազան Հօր թելադրութիւնները լսելու և եկեղեցու տօնակատարութեան աշխատանքների մասին իրենից ուղղութիւն առնելու:

Հանդիպման ընթացքին խօսւեց նաև Ս. Ստեփաննոս նախասարկաւագի տօնի և Ս. Գէորգ եկեղեցու ապագայ շինարարական աշխատանքների մասին: