Նոյեմբերի 12-ի կիրակին, ինչպէս ամէն շաբաթւայ նոյն օրը, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ողողւած էր հրեշտակակերպ երեխաների և պատանիների խանդավառ ներկայութեամբ:
Այսօր սակայն բերկրանքը կրկնակի էր. երեխանների փառաբանական երգերը երկինք էին սլանում միանալով հրեշտակների օրհներգութեանը: Առիթը նւիրական էր, եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի հիմնադրման 24 ամեակը: Միջոցառմանը մասնակից կիրակնօրեայ դպրոցի մեծ ընտանիքը իր հոգևոր հայրերով, ուսուցչական կազմով, ծնողական խորհրդով, աւագ և կրտսեր սաներով և իհարկէ եկեղեցական խորհրդի հետ միասին վայելեց մի ուրախ և օրհնաբեր երեկոյ: Ինչպէս եկեղեցու հովիւ՝ դպրոցի հոգևոր տեսուչ՝ Տէր Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, այնպէս էլ եկեղեցու երիտասարդ հովիւ՝ Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը իրենց քաջալերական խօսքերով նոր եռանդ և լիցք հաղորդեցին ներկաներին, մաղթելով առաւել ամուր քայլերով շարունակեն հաւատքի քաղցր և լուսաւոր ճանապարհը, որպէսզի կիրակնօրեայի 25 ամեակը դիմաւորեն, իբրև աւելի հաստատուն քրիստոնեաներ և Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կայացած անդամներ:
Այս համեստ ծրագրից անմասն չէր նաև օրւայ առիթով պատրաստւած կարկանդակի կտրատումը և մատուցումը ներկաներին:
http://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1421-2017111606?tmpl=component&print=1#sigProIdf7d5baf475