Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամներն Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի 15 Նոյեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի անդամներին։

Հանդիպմանը ներկայ էին յանձնախմբի անդամներ՝ տկն. Վալենթին Յարութին և պարոնայք Արման Բանդարի, Գասպար Ամիրխանեան, Արտուշ Իսկանդարեան, Շահէն Միրզայեան, Գուրգէն Քարամեան և Թեմական Խորհրդի անդամ և յանձնախմբի կապ՝ պրն. Քրիստ Արզումանեանը:

Յանձնախումբը բանաւոր զեկոյց ներկայացրեց իր գործունէութեան մասին, նաև անձնուրացների և նահատակների ընտանիքների կեանքի հետ կապւած որոշ տեղեկութիւններ փոխանցեց:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց յանձնախմբի աշխատանքները և թելադրեց, որ զեկոյցը, վերահասութեան նպատակով, գրաւոր փոխանցեն իրեն: