Թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, թւականիս երկուշաբթի հոկտեմբերի 30-ին, հրաւիրել էր Թ.Հ.Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանին:
Սրբազան Հայը փոխանցեց պրն. Դանիէլեանին դպրոցներից ստացած իր տպաւորութիւնները և միաժամանակ որոշ թելադրութիւններ և ուղղութիւններ տւեց յառաջիկայ ուսումնական տարեշրջանի կատարւելիք աշխատանքների գծով:
Նոյն օրը, կէսօրից յետոյ, Առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպեց մեր դպրոցների փոխտեսուչների և կրթական խորհրդի անդամների հետ:
Սրբազան Հայրը գնահատեց մեր փոխտեսուչներին իրենց նախանձախնդրական աշխատանքների համար և առաւել գործակցութիւն թելադրեց կրթական խորհրդի հետ: