Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մշակոյթի Տօնի Առիթով՝ Նկարչութեան Ցուցահանէս և Գեղարւեստական Երեկոյ Նւիրւած Վաստակաւոր Գեղանկարիչ՝ Լալիկ Թաշճեանին

Հ.Մ. «Սիփան» Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ ՝ 2017 թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս և գեղարւեստական երեկոյ նւիրւած միութեան վաղեմի անդամ, գեղանակրիչ, քանդակագործ,  միութեան դիմայարդար և բեմայարդար, Մկրտիչ Թաշճեանի դուստր՝ Լալիկ Թաշճեանին:

Ցուցահանդէսի առաջին օրը յատկացւել էր հանրութեան այցելութեան, վաստակաշատ ուսուցչուհու շրջապատին ու ոչ հայ այցելուներին:

Հոկտեմբերի 23-ին երեկոյեան գեղարւեստական բաժնում ներկայ էին Թ.Հ.Թ. բարեխնամ Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Սրբ. Աշգարեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանը, քաղաքամասի պատգամաւորները, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները:

Ներկայ էին նաև օրդ. Լալաիկ Թաշճեանին մօտ անձինք, իր աշակերտները ( իր հին ու նոր ծանօթ անձնաւորութիւնները:

Ձեռնարկը բացւած համարւեց օր. Լալիկի հետ տեղի ունեցած հարցազրոյցի ֆիլմի ցուցադրումով:

Ծրագիրն օժտւած էր գեղարւեստական կատարումներով:

Հանդիսատեսին երեկոյի հետ աւելին հաղորդակից դարձրեց օրւայ հաղորդավար՝ Մինէ Սարգսեանի վարած հարցազրոյցն Վերժիկ Թահմազեանի և Ժորժ Ղանբարեանի հետ:

Մասնակիցները իրենց ելոյթներում անդրադարձան անցած օրերին, թէ ինչպէս են ծանօթացել Լալիկի հետ, ինչ անցեալ են ունեցել իր հետ և թէ ի՞նչպիսին է եղել օր. Լալիկը ուսուցչութեան պաշտօնում, միութիւնում վարած յանձնառութիւններում, ընկերական ու համայնքային կեանքում:

Վարչութեան խօսքը ներկայացրեց վարչութեան անդամ ՝Իւետ Մատթէոսեանը, որում կարևորութեամբ շեշտադրւած էր Լալիկ Թաշճեանի պէս անձանց գնահատելու և մեծարելու պարտքը, անձինք որոնք ջանք չեն խնայել իրենց տաղանդն ու արւեստը ծառայեցնելու յանուն հայկականը տարածելու և հայօրէն ապրելու: Նա նշեց.-«Լալիկ Թաշճեանը նւիրւած է եղել միութեան, դպրոցին ու ընդհանուր համայնքին որի համար էլ վայելում  է մեծ սէր ու համբաւ իր աշակերտների ու իր հետ երբևիցէ շփում ունեցած մեծ շրջապատի կողմից»:

Ապա բեմ հրաւիրւեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը արտայայտւելու: Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Սիփան միութեան վարչութեան և Արւեսից բաժանմունքի քայլը գնահատելու Լալիկ Թաշճեանի պէս անձնաւորութեան, ով երկար տարիների ընթացքում սերունդներ է դաստիարակել ու իր արւեստով կտաւներին հոգու վերածել:

Վերջում բեմ հրաւիրւեցին միութեան վարչութեան նախագահ՝ Արին Միրզայեանը և յատուկ հրաւէրով ներկայացած կոմպոզիտոր՝ Լորիս Ճգնաւորեանը, Սրբազան Հօր հետ յանձնելու օր. Լալիկին միութեան վարչութեան կողմից պատրաստւած յուշանւէրն ու ծաղկեփունջը:

Ապա բոլորի կողմից սիրւած ու յարգանքի արժանի ուսուցչուհին իր յուզմունքն ու երախտագիտութիւնը յայտնեց ներկաներին:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ