ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Կիրակի 22 հոկտեմբեր 2017-ի կէսօրին Ս. եւ անմահ պատարագի աւարտին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ասպետի շքանշանակիր եւ ազգային բարերար Տիար Էդիկ Մէջլումեանին, որ այս օրերին գտնւում էր Թեհրան։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Մէջլումեանին առաւել առողջութիւն եւ յաջողութիւն մաղթեց պրն. Մէջլումեանին։

Յայտնենք որ պրն. Էդիկ Մէջլումեանի բարերարութեամբ կառուցւել է Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցին, առաւել պրն. Մէջլումեանը ի յիշատակ իր նահատակ փոքրիկ զաւակին կառուցել է գեղեցիկ մի դպրոց եւ յառաջիկայ շաբաթ էլ կատարւելու է երկրորդ նորակառոյց մի դպրոցի բացումը, որի մեկենասութիւնը կատարել է իր ազնւափայլ կողակիցը՝ Տիկին Սանդրա Մէջլումեանը։