Առաջնորդ Սրբազանն ընդունեց Թ.Հ. Թեմի Ուսանողական Ֆոնդի Անդամներին

Շաբաթ 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Թեմիս Առաջնորդ.Գերշ.Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ. Թեմի Ուսանողական Ֆոնդի անդամներ՝ տկն. Ռիմա Ղարախանեան, տկն. Քարմէն Յարութիւնեան, տկն. Ռայա Ասատրեան, օր. Անահիտ Ղուկասեան և պրն. Ալբերթ Լազարեանին:

Ֆոնդի անդաները Սրբազան Հօրը զեկուցեցին իրենց աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց և գնահատելով իրենց աշխատանքները, յորդորեց անդամներին որքան կարող են փրոփագանդա անեն, որպէսզի մեր ժողովուրդն իամանայ, որ այդպիսի մի ֆոնդ գոյութիւն ունի և հայազգի ուսանողները հնարաւորին չափ կարողանան օգտւել այդ առաւելութիւնից: