ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Հինգշաբթի 19 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ բանաստեղծ Վարանդ Քուրքչեանին, որ Հայաստանում Գրողների Միութեան կազմակերպած համագումարից նոր էր վերադարձել։

Բանաստեղծ Վարանդը զեկուցեց Սրբազան հօրը, համագումարի աշխատանքների մասին եւ գոհունակութեամբ յայտնեց, որ նրան գնահատել են «Կանթեղ թարգմանական մրցանակ»-ով, Իրանի ժամանակակից բանաստեղծութեան հանրագիտարան հատորի թարգմանութիւնը իրագործած լինելու առիթով։

Սրբազան հայրը գնահատեց բանաստեղծ Վարանդին եւ իր գործընկերներին, ովքեր մասնակցել էին համագումարին եւ յատուկ կերպով շնորհաւորեց նրան իր «Կանթեղ թարգմանական մրցանակ»-ին արժանանալու առիթը։