Կիպրոսի Նոր Դեսպանի Այցն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի Հոկտեմբերի 19, 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանում ընդունեց Կիպրոսի նոր դեսպան՝ պրն. Պետրոս Նաքոզիսիին:

Սրբազան Հայրն ողջունեց պրն. Դեսպանին, շնորհաւորեց նրան և յաջողութիւն մաղթեց իր առաքելութեան մէջ:

Այնուհետև Սրբազանը որոշ բացատրութիւններ տւեց պրն. Դեսպանին իրանահայ և յատկապէս թեհրանահայ գաղութի մասին, խօսւեց նաև հայ-կիպրական յարաբերութիւնների մասին, յատկապէս կիպրահայ գաղութի գործօն մասնակցութիւնը Կիպրոսի քաղաքական կեանքին: