Զեկոյց «Արտակ Մանուկեան» Ազգային Թանգարանից

«Արտակ Մանուկեան» Ազգային Թանգարանն անցեալ ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- «Մարդկութիւն, Բնութիւն և Ազատութիւն» խորագրով համագումարին մասնակցելու նպատակով, Մշակոյթի ու Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի հրաւէրով, Թեհրան ժամանած 4 Աւստրիացի հոգևորական և աշխարհիկ հիւրեր, նոյն կենտրոնի ներկայացուցիչ՝ պրն. Լոթֆիի և զրադաշտների մոգպետի ընկերակցութեամբ:

- Հոկտեմբերի սկզբին թանգարան այցելեցին նաև շուրջ 42 գերմանացի զբօսաշրջիկներ, իրենց հոգևորական առաջնորդի ընկերակցութեամբ: