Թ.Հ. Թեմի Ծխական Տուրքի Մարմնի Անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

Երկուշաբթի 16 հոկտեմբեր 2017-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ. ԹեմիԾխական Տուրքի Մարմնի անդամներին, տիկնայք՝ Վիրջինիա Էլիասեան, Ժենիկ Մարկոսեան, Օֆիկ Մատթէոսեան, Ռոզա Աբրահամեան և Ալվարդ Մովսիսեանը, նաև պարոնայք՝ Մարտիկ Ծատրեան, Սաքօ Ալլահվերդեան, Ռազմիկ Այդինեան, Ռազմիկ Աբեդի և Սաքօ Ղարախանեանը:

Մարմնի անդամները իրենց գործունէութիւնից որոշ զեկոյցներ ներկայացրին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց նախանձախնդիր աշխատանքը և որոշ ուղղութիւններ տւեց իրենց աշխատանքն աւելի աշխուժօրէն առաջ տանելու համար: